Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ

Սարգիս.

Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Թարգմանիչները չեն կարող աշխատել միկրոբիզնեսի համակարգում, ինքնազբաղված դառնալու համար այն Ա/Ձ-ն, որի աշխատողն եք պետք է հանի Ձեզ գրանցումից, իսկ ինքնազբաղված դառնալու համար պետք է դիմեք հարկային ու գրանցվեք ֆիզ. անձ հարկատու, սակայն այդ դեպքում ևս հարկվելու եք 23 տոկոս եկամտային հարկով ու սոց. վճարով, եթե սոց. վճար վճարող եք:

Nerses

Պետք է աշխատեք շրջանառության հարկի համակարգում: Գրանցվեք Ա/Ձ:

karine

Այո, դիմեք հարկային և գրանցվեք։

Anushik

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով միայն կարող են հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Այն չի ներառում թարգմանչական գործունեությունը: Որպես ԱՁ ևս չեք կարող համարվել միկրոձեռնարկատեր:
Պետք է հաշվառվեք որպես ԱՁ: Շրջանառության հարկի համակարգում աշխատելու դեպքում վճարելու եք տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոցիալական վճար (կատարող հանդիսանալու դեպքում), շրջանառության հարկ՝ շրջանառության 5%-ը: