Արդյո՞ք պետք է որպես աշխատող գրանցել

Hovo.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն Հայրիկիս անունով, միկրոձեռնարկատիրությամբ է զբաղված, որպես ավտոտեխսպասարկում: Եթե ես իր հետ աշխատեմ, ապա պե՞տք է գրանցվեմ որպես աշխատող, թե՞ կարիք չկա։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Կարիք կա գրանցվելու, պետք է գրանցվեք, համ էլ Ձեր համար դա աշխատանքային ստաժ է:

Իննա

Եթե աշխատելու եք՝ գրանցվելն անհրաժեշտ է:

Anushik

Ի տարբերություն ընտանեկան ձեռնարկատիրության, միկրոձեռնարկատիրության դեպքում ընտանիքի անդամին պետք է գրանցեք աշխատող:

Nerses

Այո, պետք է գրանցվեք:

Karine

Եթե ուզում եք աշխատել օրենքով, ապա պետք է գրանցվեք որպես վարձու աշխատող։ Այդ դեպքում Ա/Ձ-ն Ձեզ համար ամսական կմուծի 5 000 դրամ եկամտային հարկ, աշխատավարձի 2,5% սոց. և 1 000 դրամ դրոշմանիշային, և յուրաքանչյուր ամիս եկամտային հարկի հաշվետվություն պետք է ներկայացնի։ Հարցեր լինեն կարող եք զանգել 077102252:

Alla

Չմոռանաք, որ Ձեր համար պետք է կատարեք ամսական վճարումներ և ներկայացնեք եկամտային հարկի հաշվետվություններ։

Mane M

Այո, պետք է գրանցել որպես աշխատող, ամեն ամիս ներկայացնելով եկամտային հարկի հաշվարկ, ամեն ամիս վճարելու եք 5 000 դրամ եկամտային հարկ, սոց. վճար՝ կախված աշխատավարձի չափից, սանդղակից ելնելով, և 1 000 դրամ դրոշմանիշային վճար: