Ինչքա՞ն պետք է վճարել աշխատողին

Nara.

Բարե Ձեզ: Ես ունեմ ԱՁ և պատրաստ եմ գրանցել մեկ աշխատող: Բայց հաշվի առնելով բոլոր խնդիրները /աշխատաժամանակ շաբաթվա մեջ, իր ուսանող լինելը և այլն/, կարո՞ղ եմ ես իրեն տալ 20 000 կամ 25 000 դրամ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Նառա, նախ կնքեք աշխատանքային պայմանագիր` նշելով աշխատաժամանակը և գումարային մեծությունը: Որպես ուսանող և ոչ ամբողջական ժամանակ ունենալու հանգամանք` սահմանեք աշխատավարձը 2020թ. համար 35 000 դրամ, որից եկամտային հարկ 35000 * 23 / 100 = 8 050, սոց. վճար 35 000 * 2.5 / 100 = 875, դրոշմանիշային վճար 1 000 դրամ: Ընդամենը հարկ 9 925 ՀՀ դրամ: Կվճարեք աշխատակցին 25 075 դրամ /միայն փոխանցում/:

Nerses

Կախված գործունեության տեսակից կարող եք աշխատողի հետ կնքեք քաղիրավական պայմանագիր, հարկերի մասով՝ եկամտային հարկ 23%, սոց. վճար 2,5%, դրոշմանիշային վճար 1 000 դրամ:

Tigran

Վճարումը կատարեք ժամավճարով, 40 ժամ շաբաթվա դեպքում պահումներից հանած չափը 406 դրամ է, 36 ժամ՝ 454 դրամ, 24 ժամ՝ 680 դրամ: