Ինչպե՞ս հաշվել անաշխատունակության նպաստ

Նարինե.

Բարև Ձեզ,
Խնդրում եմ, կարող եք օգնել այս հարցում.
Ինչպե՞ս հաշվեմ բուլետենը,
Եթե հունիսից հուլիս ամիսներում ունեցել է բուլետեն 25 օր, օգոստոս ամիսը աշխատել է իսկ ամբողջ սեպտեմբերը ունի բացակա հիվանդության պատճարով: Եվ հոկտեմբերին եթե նա ներկայացնի բուլետեն, ինչպե՞ս ես հաշվեմ:
Կանխավ շնորակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նանա

Հարգելի Նարինե, խորհուրդ կտայի նայել “Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին” ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության որոշումը, որտեղ մանրամասն բացատրված է հաշվարկման կարգը և ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքի 5 և 6 գլուխները, իմ կարծիքով հաշվարկը պետք է կատարվի հետևյալ կերպˋ բյուլետենի մեջ գտնված ամսվա նախորդող 3 ամիսներին աշխատողի ստացած կեղտոտ աշխատավարձը բաժանեք աշխատած օրացուցային օրերի թվին և կստանաք միջին օրական մեծություն, որը պետք է բազմապատկել 30,4 – ովˋ միջին ամսեկան գումարը ստանալու համար, եթե աշխատանքային ստաժը մինչև 8 տարի է, ապա գումարը վերցրեˊք 80 %-ով, եթե ստացված գումարը մեծ է 100000-ից, ապա վերցրեˊք 100000+100000 գերազանցող մասի 30 %-ը: