Համայնքապետարանների միավորման ժամանակ աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Լիաննա.

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ համայնքապետարանում, որը մի քանի ամսից կմիավորվի այլ համայնքի հետ։ Հիմա խնդրում եմ ասեք, եթե միավորման ժամանակ ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում` ինձ կարո՞ղ են ազատել աշխատանքից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Ոչ: Որպես կանոն Ձեզ պետք է առաջարկեն այլ հաստիք: Հրաժարվելու դեպքում նոր իրավունք ունեն կրճատել /կա մի նրբություն, եթե կառավարության որոշմամբ այդ հաստիքը կրճատվել է/: Ավելի մանրամասն զանգահարեք 114 /սոցապ նախարարության թեժ գիծ/:

Լիաննա

Շնորհակալություն

Tigran

Ոչ, սակայն լավ կլիներ նշեիք համայնքային ծառայո՞ղ եք, թե ոչ, նաև երեխայի տարիքը:

Լիաննա

Ես համայնքային ծառայող եմ, առաջատար մասնագետ:

Tigran

Համայքային ծառայության օրենք հ .29
1. Աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը և կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հինմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունենում հաստիքների կրճատում:
Համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի պաշտոններ ունեցող աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման նշված հաստիքներից մեկի կամ մի քանիսի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համապատասխանաբար աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման համայնքային ծառայության պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբի պաշտոն զբաղեցնող հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` այն համայնքային ծառայողին, որն ունի համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` որն ունի համայնքային ծառայության առավել երկար ստաժ:
2. Աշխատակազմի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոններն անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող են համալրվել վերակազմակերպված կամ կառուցվածքային փոփոխություններ կրած համապատասխան աշխատակազմի կամ կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման, սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները բավարարող և այդ մասին գրավոր համաձայնություն տված, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձանց (այդ թվում` վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կապակցությամբ հաստիքների կրճատման հետևանքով զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց) միջոցով, ովքեր համարվում են համայնքային ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունեն տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու են առավելագույնը համայնքային ծառայության իրենց զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն:
Սույն մասում նշված ժամկետի ավարտից հետո թափուր մնացած պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:

Լիաննա

Շնորհակալություն շատ, մի փոքր ուզում եմ մանրամասնել` միավորումը ըստ ոչ պաշտոնական տեղեկության տեղի է ունենալու 2021 թվականին: Այդ ժամանակ ես կգտնվեմ երեխայի խնամքի արձակուրդում: Ես վարում եմ գույքահարկի հողի հարկի բազան ու ըստ էլի ոչ պաշտոնական տեղեկության, այդ հաստիքը պահպանվում է ամեն համայնքում: Ուղղակի ինձ անհանգստացնում է հանգամանքը, որ կարող եմ կորցնել աշխատանքս: Շատ շնորհակալություն արձագանքի համար:

Լիաննա

Եթե կարելի է մի հարցի էլ պատասխանեք հա խնդրում եմ` հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդի կեսից հետ գալ աշխատանքի, հետո նորից հետ գնալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ:

Tigran

Կարելի է, եթե ուզում եք արձակուրդից օգտվել, կամ երկրորդ երեխայի հարց է առաջացել:

Nerses

Ոչ, չեն կարող, եթե հաստիք չի կրճատվել:

Լիաննա

Շնորհակալություն