Արդյո՞ք արձակման նպաստից պահումներ լինում են

Anna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` արձակման նպաստից պահումներ լինու՞մ են:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marine

Բարև Ձեզ, Աննա, արձակման նպաստը համարվում է նվազեցվող եկամուտ, հետևաբար պահումներ չկան:

Nerses

Հարգելի Աննա, արձակման նպաստից ոչ մի տիպի պահում չի կատարվում:

Tigran

Այո:

Anushik

Ոչ, ՀՀ ՀՕ հոդված 147, մաս 1, կետ 1․
Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների։

Մ

Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)

1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների.
Արձակամ նպաստը նվազեցվող եկամուտ է