Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ աշխատել որպես սոցիալական մեդիա մարքեթինգի ֆրիլանսեր մասնագետ Եվրոպայի շուկայի համար, և ցանկանում եմ հարկեր վճարել ՀՀ-ում: Կասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ եկամուտներս հաշվապահության տեսանկյունից և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Կանխավ շնորհակալություն:
Կարող եք հարկայինում հաշվառվել որպես ֆիզ. անձ հարկատու, դիմում եք հարկային անձնագրով և սոց. քարտով / ՀԾՀ/, պետք է վճարեք եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշային վճար: