Քնքուշ.
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ Ա/Ձ-ում 5 ամիս, մինչ այդ աշխատել եմ այլ ՍՊԸ-ում, հիմա պետք է անցնեմ ֆիզ․ արձակուրդի։ Ասեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդս և արդյո՞ք անհրաժեշտ է նախկին աշխատավայրից տեղեկանք ներկայացնել: Ի դեպ, նախկին աշխատավայրից ինձ տեղեկանք չեն տալիս՝ ստացած եկամուտներիս վերաբերյալ:
Եթե նաղկին աշխատավայրում գրանցված աշխատող եք եղել խնդիր չպետք է լինի աշխատավարձի մասին տեղեկանք տալու։ Եթե չտան, ապա մայրության նպաստը կհաշվարկվի Ա/Ձ-ում աշխատած Ձեր 5 ամիսների միջինով 140 օրվա համար։
Նախկին աշխատավայրից տեղեկանք չեն տալիս երևի գրանցված աշխատող չեք եղել այդ պատճառով, թե չէ դա ինչ խնդիր է, պարտավոր են տալ որպես հաշվարկի անհրաժեշտ տվյալներ: Գումարի հաշվարկվում վերջին տարվա 12 ամիսների գումարի միջինը բաժանած 30,4-ի բազմապատկած 140 օր, իհարկե պահվում է դրանից եկամտային հարկ 23 տոկոս:
Հարգելի Տիգրան, պարտադի՞ր է նախորդ աշխատավայրից տեղեկանքը ներկայացնել: Ես գրանցաված աշխատող եմ եղել: Անմիջապես անցել եմ այլ աշխատանքի՝ փետրվարի 29-ից: Օգոստոսից նախածննդաբերական արձակուրդ եմ գնալու: Ինչպե՞ս են հաշվարկելու արձակուրդայինս:
Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում` մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել: