Gayane.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ստեղծագործական ոլորտ է՝ մրցույթների է մասնակցում և այլն։ Առաջին անգամ այս տարվա մեջ մրցույթի է մասնակցել երեխաները մասնակցության վճար են արել ընդամենը 50 000 է կազմել։ Դրանից 5% պետք է շրջհարկ վճարի չէ՞։ 2-րդ հարցս, եթե այդ ՍՊԸ-ն ունի աշխատող, որի համար վճարում է ընդամենը 3 510 դրամ աշխատավարձ՝ դե գրեթե չի գործում, այսինքն՝ դեռ գործունեություն նորմալ չի ծավալել։ Կարո՞ղ եմ 0.25 դրույքի աշխատավարձ ձևակեևպել և նվազագույն ժամային սանդղակով հաշվարկել։ Արդյո՞ք խնդիր չի ունենա նման աշխատավարձի դեպքում։
Խնդիր չի առաջանա, եթե գործում եք օրենքի շրջանակում: Նվազագույն ամսական աշխատավարձը ուսումնասիրեք և հիմնավորեք հրամանի միջոցով:
Շրջ. հարկը վճարվում է եռամսյակային կտրվածքով, աշխատավարձի հետ կապված պետք է հրամանով ֆիքսեք, որ աշխատակցի դրույքը կազմում է 0,25, որպեսզի չխախտվի նվազագույն աշխատավարձի դրույթը։