Ինչպե՞ս պետք է դուրս գրել կանխիկ վճարման հաշիվ վավերագիր

Վահագն.

Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս պետք է դուրս գրի կանխիկ վճարման հաշիվ վավերագիր: Գնորդ ֆիրման շրջհարկով աշխատող ՍՊԸ է, որը վճարելու է կանխիկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Նախ պետք է ունենաք ակտիվացրած ստորագրության քարտ, e-Invoicing-ով գրում եք վաճառված ապրանքների անվանումներն ու գները, նշում դիմացի կողմի տվյալները հաշիվ վավերագրում և ստորագրում եք: Դիմացի կողմն էլ վճարում է կանխիկ, տալիս եք դրամարկղի մուտքի օրդեր, եթե ունեք դրամարկղ կամ ՀԴՄ կտրոն:

Արթուր

Բարև Ձեզ։ Դուրս եք գրում սովորական հաշիվ վավերագիր՝ նշում կատարելով կանխիկ վճարման մասին։ Նշումը, սակայն պարտադիր չէ։ Յուրաքանչյուր հաշվի դիմաց կողմերի համաձայնությամբ կարելի է իրականացնել կանխիկ վճարում՝ պայմանով, որ չեն խախտվել ՀՕ “Հոդված 386. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները” հոդվածի պահանջները։

Ալլա

ՀՕ Հոդված 386. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները
1. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.
1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը).
2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.

Karine

Դուրս եք գրում սովորական հաշիվ վավերագիր։ Երկկողմանի կանխիկով վճարման պայմանավորվածության հիման վրա դուրս եք գրում դրամարկղի մուտքի օրդեր կամ տալիս եք ՀԴՄ կտրոն։ Հաշվի առեք, որ յուրաքանչյուր կանխիկի գործարք չի կարող գերազանցել 300 000 դրամը, իսկ ամսական՝ 3 000 000 դրամը։

Tigran

Հաշվի առեք կանխիկ գումարով գործարքների հաշվով գործառնությունների սահմանված սահմանափակումները: