Ֆիզ. արձակուրդի երկարաձգում

Qristine.

Ես գտնվում եմ դեկրետում` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Հիմա անցել է կեսը, ես հղի եմ կրկին 7 ամսական: Հիմա ինձ ֆիզ.-ից ֆիզ. կտան թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gor

Այո, կտան:

karine

Այո, Դուք նույն կերպ կվարձատրվեք։

Tigran

Այո, ոչ մի խնդիր, Ձեր իրավունքն է:

Anushik

Այո, կտան: Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենք, հոդված 13, մաս 2.
2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:

Արմինե

Իսկ, եթե ես աշխատում եմ միրոձեռնարկությունում, ինձ հասնում է արդյո՞ք անաշխատունակության և հետագայում արդեն մայրության նպաստ։ Նշեմ, որ ֆիզ. արձակուրդի պետք է գնամ 2020թ. դեկտեմբերից։

Anushik

Հարգելի Արմինե, միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են մինչև սույն օրենքն (ՀՕ-361-Ն) ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից առաջ է): Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո է):
Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար, որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: