Ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրել առաքման մեքենային

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Իմ հարցը կայանում է հետևյալում․ մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի ապրանքներն առաքող իր մեքենային, եթե դեռևս հայտնի չէ, թե որ գնորդն ինչ ապրանք է գնելու իր տեսականիից:

Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Առնվազն անվանաքարտ վարորդի կամ վարորդականը, նաև հարկային հաշիվ, եթե ԱԱՀ վճարող եք, ապրանքաառաքման բեռնագիր:

Edit

Բարև Ձեզ, հարգելի Տիգրան: Շնորհակալություն պատասխանի համար։ Իսկ եթե շրջ. հարկ վճարող է, e-Invoising-ով ինչ-որ բեռնագիր կամ նմանատիպ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրի։

Tigran

Այո, եթե շրջ հարկ վճարող եք E-Invoising ով պետքէ դուրս գրեք հաշիվ վավերագիր տիպի կամ ծրագրում կոչվում է հաշվարկային փաստաթուղթ, որը չունի ԱԱՀ մասին նշում տող:

Karine

Նախ վարորդի անունով դուրս եք գրում ուղեթերթ և բեռնագիր։ Ձեր պարագայում ճիշտ կլիներ՝ գնորդի հետ համաձայնության գալուց հետո տեղում առցանց հաշիվ դուրս գրվեր։

Knarik Hokhanyan

Կարինե ջան, ուղեթերթը ո՞րն է, էլեկտրոնային այդպիսի բան կա՞։ Իսկ եթե կանգնեցնեն մեքենան, ի՞նչ է ցույց տալու։

Edit

Բարև ձեզ, հարգելի Կարինե։ Ուղեբեռը դուրս է գրվելու e-Invoicing-ո՞վ։
Իսկ եթե դեռևս չգիտենք՝ տվյալ գնորդն ինչ կգնի, այդ դեպքում մեքենայում առկա ապրանքատեսականու համար վարորդը պե՞տք է ունենա բեռնագիր, և ո՞րը ծրագրով պետք է դուրս գրվի։
Կանխավ շնորհակալություն։

Anushik

Հարկ վճարողի կողմից տեղափոխվող ապրանքն ուղեկցվում է ապրանքի տեղափոխությունը հավաստող՝ սահմանված կարգով դուրս գրված բեռնագրով: Այն դուրս է գրվում մինչև ապրանքի տեղափոխությունը e-Invoicing համակարգով, ընտրում է ծրագրով նախատեսված՝ հաշվարկային փաստաթղթի տեսակը՝ ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, ապրանքի տեղափոխության բեռնագիր: