Նաիրա.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` միջին աշխատավարձը 103.500 դրամ է, աշխատել է 8 ամիս և պետք է արձակուրդ գնա: Իմ հաշվելով արձակուրդը 26 օր է, մաքուր աշխատավարձը հաշվել եմ 128.154 դրամ, իսկ պահումները հանած` 112.448 դրամ: խնդրում եմ, եթե սխալ եմ հաշվել, ինձ գրեք ճիշտ պատասխանը մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:
միջին աշխատավարձը եթե 103500 է, ապա հնօրյաի դեպքում միջին օրականը` 103500/21=4928.6, որը բազմապատկելով 26 օրով =128143: Նույնն ենք ստանում, ճիշտ եք հաշվում:
եթե 8 ամիս է աշխատել ինչպես եք ստացել 26օր, 6 ամիս հետո իրավունք ունի լրիվ հանգստի 20աշխ.օր, իսկ ինչ վերաբերվում է 8 ամսվան համապատասխան, ապա 20/12=1,67*8=13 կամ 14աշխատանքային օր, իսկ հաշվարկը ճիշտ է, չմոռանաք 3 օր առաջ կատարել վճարումը