Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը գործարքներ չի արել մի քանի ամիս, դրամարկղի գիրքը 0 գրե՞մ, անցնեմ հաջորդ էջի՞ն, թե՞ երբ լինի, տվյալ ամսով լրացնեմ։
Դրամարկղային գրքի էջերը լրացվում են այն ամիսների համար, երբ դրամաշրջանառություն կա, իսկ եթե շարժ չկա, մնացորդը տեղափոխում եք այն ամիս, երբ շարժ ունեք։ Այսինքն՝ Ձեր դեպքում 2019թ. դեկտեմբերի վերջի մնացորդը պետք է տեղափոխեք 2020թ. հունիս։
Աննա
Հյուր
4 տարի առաջ
Եթե ունեք գործարք, ապա լրացնում եք, եթե ոչ, ապա ոչ: Նույն տրամաբանությամբ ամսվա մեջ լինում են օրեր, երբ ոչ մի գործարք չի լինում չէ, այդ դեպքում հաստատ զրո չեք լրացնում, նույնն էլ ամսվա կտրվածքով:
Դրամարկղային գրքում լրացվում են այն ամիսների գործարքներով, որ ամիսներում դրանք կատարվել են։ Եթե չունեք գործարք, պետք է այդ ամիսը լրացնել:
Այսինքն՝ 2020թ. հունվարից գործարք չեմ արել և հունիսին արել եմ, 2019թ. դեկտեմբերի թերթից հետո հաջորդ թերթը գրեմ 2020թ. հունի՞ս:
Այո:
Կարծում եմ՝ որ ամսին գործարք լինի, այդ ամսով էլ պետք է լրացնել: Ես այդպես եմ արել:
Զրոյականի դեպքում չեք լրացնում, միայն այն դեպքում, եթե ընթացիկ հաշվում որևէ կանխիկ մուտք եք ունեցել:
Նախորդ ամսվա մնացորդը տեղափոխում եք տվյալ ամսվա սկզբի մնացորդ և շարունակում գործարքները գրանցել: Զրո ամիսը անցնում եք ոչինչ չլրացնելով: