Ինչպե՞ս ներկայացնել շահութահարկի հաշվարկը

Անի.

Բարև ձեզ: Ունեմ ԱՁ ու շահութահարկ վճարող եմ։ Ինչպե՞ս տամ շահութահարկի հաշվարկը։ Բայց բացել եմ հոկտեմբերին ու չեմ աշխատել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karine

Շահութահարկ վճարող Ա/Ձ-ն մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը պետք է ներկայացնի զրոյական հաշվետվություն։ Պետք է ունենաք էլ․ ստորագրություն և ձեր էլեկտրոնային էջից լրացնեք հաշվետվությունները։ Եթե չեք ներկայացրել, փորձեք հիմա ներկայացնել, բայց վարչական իրավախախտման համար կտուգանվեք։

Tigran

Գոնե զրոյական ու էլեկտրոնային եղանակով, ուշացման համար Ձեզ վարչական տուգանք է հասնում 10-20 հազար դրամի չափով:

Ալլա

Անկախ նրանից՝ աշխատել եք, թե ոչ, Դուք պետք է Ձեր վճարումները և հաշվարկները թեկուզ և 0-ական ներկայացնեիք, Ձեր դեպքում՝ 2019թ. հոկտեմբերից սկսած մինչև 2020թ. մայիս ամսական ԱԱՀ հաշվարկները, 2019թ. շահութահարկի հաշվարկը, որը պետք է ներկայացնեիք մինչև 2020թ. ապրիլի 20-ը։

Arpi

Պետք է 0-ական ներկայացնեք 240 ձևը։ Թեպետ Ձեզ վարչական կգա 10 000 դրամ՝ ուշացման համար։