Մարիամ.
Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիամ.
Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համեմատելու կարիք չկա, ինչ կազմել է հարկադիր պարապուրդի գումարը, դրանից էլ պահումները կատարելու եք:
Այսինքն՝ պարապուրդի մեկ ժամի դիմաց վարձատրությունը կարո՞ղ է 406 դրամից պակաս լինել:
Ըստ ԱՕ 186 1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Այսինքն պետք է կազմի 406 դրամ, ձեր թիվը նորմալ է՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 406 դրամ:
Իմ ստացած 500 դրամը հարկերը ներառյալ թիվ է, երբ հարկում եմ, 406 դրամից պակաս է գալիս: Այսինքն՝ ես պետք է վերցնեմ 406 դրամը, աշխատակիցս մաքուր 406 դրամ պիտի ստանա, ճի՞շտ եմ հասկանում։
Եթե Դուք միջին ժամայինի 2/3 հաշվարկել եք հարկերը մեջը թվից, ապա պետք է հարկեք, նոր համեմատեք նվազագույնի հետ։
Մի բան էլ՝ միջին ժամայինի 2/3 կարող է լինել նվազագույնից ցածր, ամբողջը չպետք է լինի նվազագույնից ցածր:
Հաշվում եք միջին ժամայինի 2/3-ը և բազմապատկում աշխատած օրերի թվով։ Ձեր դեպքում 500-ը պակաս չի նվազագույն աշխատավարձից։
Բարև Ձեզ։ Ապրիլ, մայիս ամսվա աշխատավարձս ստացել եմ 67 000, 68 000 դրամ։ Հունիսի աշխատավարձը վճարել են 47 000 դրամ։
Աշխատանքային ժամերս (տաբելով) 165-167 ժամ է։ Իրենց մեկնաբանությամբ դա 2/3 է` կապված իրավիճակի հետ։ Ելնելով Ձեր մեկնաբանություններից, հասկացա, որ նվազագույնը պետք է վճարեն 407 × 167 = 67 802 դրամ։
Հարց. արդյո՞ք ինձ չեն խաբել։ Եթե այո, որտեղ կարո՞ղ եմ դիմել։
Կանխավ շնորհակալ եմ։