Որքա՞ն կկազմի միջին ամսական աշխատավարձը

Սիրուշո․

Բարև ձեզ: Ֆիզ.-ից ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 370 000 է: Քանի որ աշխատել է 5 ամիս՝ 74 000-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր: Հիմա միջին ամսական աշխատավարձը 44 156՞ է, թե՞ 45 638։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marine Gh

Ձեր գրածը միջին ամսականը չէ, այլ 5 ամսվա հանրագումարը: Միջին ամսականը հաշվելու համար պիտի դա բաժանենք աշխատած 5 ամսվա վրա, ստացվեց 74 000: Սա պետք է բաժանել 30.4-ի, միջին օրականը կլինի 2 434.21, որն էլ կբազմապատկեք 140-ով և կնվազեցնեք եկամտային հարկը:

Tigran

Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
Իսկ նախորդող 7 ամիսների հաշվով ինչպե՞ս է եղել՝ աշխատո՞ղ եք եղել, թե՞ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձ:

LilitGrig

Միջին ամսական աշխատավարձ՝ 370,000/12=30,833

Միջին օրական աշխատավարձ՝ 30,833/30.4=1,014

Մայրության նպաստ՝ 1,014 x 140= 141,960