Հայկ․
Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ ջան: Ես գրանցել եմ Ա/Ձ 2019թ.-ին, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, հիմա կանգնել եմ փաստի առաջ, քանի որ չհասցրեցի միկրոձեռնարկատիրության հաշվետվություն ներկայացնել, իսկ ես չեմ ցանկանում լինել ԱԱՀ հարկ վճարող, վաստակածս գումարով հազիվ եմ հոգում ընտանեկան և կոմունալ ծախսերը: Ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվեմ ես այս խնդրի հետ կապված, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ, Հայկ։ Հավանաբար խոսքը ոչ թե հաշվետվության, այլ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմումի մասին է, որը ժամանակին չեք ներկայացրել։ Ցավոք, տվյալ ԱՁ-ով կհամարվեք ԱԱՀ վճարող մինչև տարվա վերջ։
Ներկայացրեք 216 ձևը, կանցնեք շրջհարկի դաշտ, սակայն պետք է հունվարի-մայիս ամիսների հարցերն էլ կարգավորեք: Միկրոբիզնեսի դաշտ այս տարի էլ չեք կարող գնալ:
Իսկ ես խորհուրդ կտամ Ձեր անունով ԱՁ գործունեությունը դադարեցնել, և գրանցել նոր ԱՁ ուրիշի անունով, ներկայացնել նշված հայտարարությունը և գործել միկրոբիզնեսի դաշտում, իսկ հին ԱՁ հետ կապված պետք է ներկայացնեք ԱԱՀ ամսական հաշվետվությունները, եթե ունեցել եք շրջանառություն, վճարել դրանց հարկերը։