Արայիկ․
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է՝ եթե այս պահին ՀԴՄ Ներդրման Գրասենյակ ՊՈԱԿ-ը չունի և չի տրամադրում ՀԴՄ սարք, բայց կան մասնավոր հիմնարկներ, որոնք տրամադրում են ՀԴՄ սարք: Արդյո՞ք հարկային տեսուչը կարող է հարկատուին տուգանել հին սերնդի ՀԴՄ-ով աշխատելու համար: Հավելյալ նշեմ, որ ՀԴՄ ՊՈԱԿ-ին 10 000 դրամ վճարված է և 100 ձևը տրված։
Ըստ օրենքի իրավունք չունեք աշխատելու հին ՀԴՄ-ով, կարող են և՛ տուգանել, և՛ փակել խանութը:
Էլ մի սպասեք, որ ՀԴՄ ՊՈԱԿ-ից սարք եք ստանալու, գնացեք դիմումով հետ ուզեք 10 000 դրամը, և գնեք նոր կամ օգտագործված ու հաշվառումից հանված նոր սերնդի սարք:
Կարծեմ կան նաև կազմակերպություններ, ովքեր վարձակալությամբ են տրամադրում նոր սերնդի ՀԴՄ, ցավոք՝ տվյալներ չունեմ, որ տրամադրեմ։
Հին սերնդի ՀԴՄ սարքով չեք կարող աշխատել։ Պետք է նորը ձեռք բերեք։ Իսկ այն փաստը, որ ՀԴՄ ՊՈԱԿ-ին վճարել եք և ձև 100֊ը ներկայացրել, ոչինչ չի փոխի։ Դրանով կարող եք միայն հետ ստանալ վճարած գումարը։