Ո՞վ է պատասխանատու խանութում առանց ակցիզ կամ դրոշմանիշ ապրանք հայտնաբերելու համար

Վարշամ Ստեփանյան.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ով է պատասխանատու խանութում առանց ակցիզ կամ դրոշմանիշ ապրանք հայտնաբերելու համար՝ ԱՁ-ի տնօրե՞նը, թե՞ աշխատողը, և չլինելու դեպքում ի՞նչ տուգանքներ է կիրառվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
marieta

Աշխատողը վճարելու է իր գրպանից:

Tigran

ՀՕ հոդված 391, մաս 6․ Արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև օրենքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու վերջնաժամկետը ներառյալ կարող են Կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները:
հ.424 1. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ Օրենսգրքի 393-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով՝
1) չի գերազանցում 50 հազար դրամը, ապա Օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` 500 հազար դրամի չափով.
2) գերազանցում է 50 հազար դրամը, ապա Օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն 500 հազար դրամը:
Շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները: