Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
marieta

Եթե աշխատողը օգտվելու է ամենամյա արձակուրդից, ապա ոչ վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդն է:

Tigran

Այո, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի լուծման ժամանակ վերջանահաշվարկ պետք է վճարեք:

Ալլա

Եթե Դուք աշխատողներին ձևակերպելու եք որպես վարձու աշխատող, այսինքն՝ կնքելու եք իրենց հետ աշխատանքային պայմանագիր, ապա Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս պարտավոր եք կատարել աշխատողի հետ վերջնահաշվարկ։ Եթե աշխատողների հետ կնքելու եք քաղաքացիաիրավական պայմանագիր, ապա վերջնահաշվարկի հարց չկա։

Արթուր

Հարգելի Գայանե, համաձայն եմ Ալլայի հետ, ուղղակի մի բան ավելացնեմ․ սովորաբար ՀԿ-ների դրամաշնորհներում լինում են նաև նախատեսված գործուղման ծախսեր, իսկ այդ դեպքում, եթե կնքել եք քաղաքացիաիրավական պայմանագիր, ապա տվյալ անձինք Ձեր աշխատակիցները չեն, և գործուղում չեք կարող ուղարկել նրանց։ Եթե այդ գումարը վճարեք, պետք է հարկեք այն։

Գայանե

Շատ շնորհակալ եմ:

Գայանե

Հարգելի հաշվապահներ, փաստորեն եթե ես վերջնահաշվարկ եմ վճարելու դեկտեմբեր ամսին, նախահաշվային գումարս չի բավականացնելու վերջնահաշվարկին, ի՞նչ խորհուրդ կտաք։ Իսկ կարո՞ղ եմ աշխատողների աշխատավարձը հրամանով պակասացնել և ի՞նչ հիմնավորմամբ։

Tigran

Ինչքան էլ աշխատավարձի չափը պակասեցնեք, հաշվարկային 92 618 դրամից պակաս չնախատեսեք:

Նաիրա

Մենք էլ ենք դրամաշնորհներով աշխատում, մեզ մոտ վեց ամիս հետո 10 օրով, հետո էլի ինչ-որ ամիս 10 օրով արձակուրդ ենք ուղարկում, որ վերջնահաշվարկի խնդիր չլինի։