Նելլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, խորհուրդ տվեք։
Բժշկական ծառայություններ մատուցող նոր գրանցված ՍՊԸ-ն հարկման ո՞ր դաշտով է առավել նպատակահարմար որ աշխատի։
Բժշկական ծառայությունները բնականաբար ԱԱՀ-ից ազատված են։
Տարեկան շրջանառությունը, կարծում եմ, 40 միլիոն դրամը չի գերազանցի։
Շնորհակալություն։
Եթե ԱԱՀ-ից ազատված են, ավելի լավ է ընդհանուր հարկման ռեժիմ, կարծում եմ՝ շահույթը մեծ չի լինի:
Կարող եք գործել ընդհանուր հարկման համակարգում, սակայն կարևոր է, թե Ձեզ մոտ աշխատավարձի ծախսեր/նյութական ծախսեր հարաբերակցությունը ինչպիսին է, ունե՞ք արդեն այդպիսի նախնական հաշվարկներ: