Մելինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։
Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։
Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։
Վաճառված ապրանքների ինքնարժեքը կազմել է 1950000-150*13000, հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների առևտրական հավելագինը կազմել է 150*2000-300000, չիրացված ապրանքների մնացորդի առևտրական հավելագինը կազմել է 20000-20+100+40-150*2000: Ապրանքների ձեռք բերումը դտ 216 կտ 224/251/252/521 100*13000-1300000, 40*13000-520000, վաճառքը 2700000-150*18000 դտ 711 կտ 216, Վաճառքից հասույթը մուտք խանութի դրամարկղ դտ 251 կտ 216, ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում 700000 դտ 217 կտ 216 100*5000, 40*5000, ավելացված արժեքի հարկի գծով առաջացած կարճաժամկետ պարտավորությունների գումարը՝ 450000-150*3000 դտ 251 կտ 524: