Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Ալինա.

Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»:

Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործատուի և վարձու աշխատողի հարաբերությունները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ուստի ծառայությունների դիմաց կատարված վճարումները կարող են վճարվել նաև կանխիկ։

Tigran

Քաղիրավական պայմանագրով աշխատող անձը հիմնական աշխատող չէ, այդ պատճառով կանխիկ, թե անկանխիկ, ինչպես հարմար է Ձեզ, այդպես էլ վճարեք:

Maya

– Տասը և ավելի աշխատող ունեցող պատվիրատուն քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված գումարը կատարողին կարող է վճարել թե՛ կանխիկ, և թե՛ անկանխիկ եղանակով, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի նախագահի համատեղ հրամանով հաստատված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկում քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված գումարը ներառված չէ: