Արդյո՞ք ճիշտ կլինի պարապուրդ ձևակերպել

Էլլա.

Բարև ձեզ: Շինարարական ընկերության աշխատակիցները ապրիլի 1-ից 12-ը պարետի որոշման համաձայն չեն աշխատել, 13-ից սկսել են աշխատել: Արդյո՞ք ճիշտ կլինի՝ 1-ից 12-ը հարկադիր պարապուրդ ձևակերպենք, համաձայն ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի՝ չվճարվող, և հաշվենք ապրիլի 13-ից 30-ը աշխատած օրերը ու վճարենք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Համաձայն ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի՝ ապրիլի 1-ից 12-ը կարող եք չվճարել, սակայն եթե ցանկանում եք հարկադիր պարապուրդ ձևակերպեք, ապա դա 186-րդ հոդվածի 1-ին մասն է: Չվճարման դեպքում հրաման ձևակերպեք, որում հղում տվեք կառավարության ու պարետի համապատասխան որոշումներին:

karine

Պարապուրդ ձևակերպելու կարիք չկա՝ հիմք պարետի որոշում։ Հաշվարկում եք և վճարում աշխատած օրերի դիմաց։

Աննա

Քանի որ արգելված է եղել պարետի որոշմամբ Ձեր գործունեությունը, ընդհանուր հրամանի միջոցով կարող եք դա ամրագրել: Իսկ հաշվետվության մեջ նշեք աշխատած ժամերի քանակը և գումարի չափը: