Անի.
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կնքվել է պայմանագիր՝ 3 ամիս ժամկետով։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 29-ին, և մարտի 2-ը եղել է աշխատողի 1-ին աշխատանքային օրը, քանի որ մարտի 1-ը կիրակի էր։ Խնդրում եմ, ասեք՝ աշխատանքային պայմանագիրը ե՞րբ է համարվում լուծված՝ մայիսի 29-ի՞ց, թե՞ հունիսի 1-ից։
Պայմանագիր կնքելու օրը կապ չունի, կարող էիք կնքել նաև ավելի վաղ ամսաթվով, պայմանագիրը լուծված կհամարվի հունիսի 1-ից:
Ըստ ԱՕ 29-րդ հոդվածի՝
1. Ժամանակահատվածով որոշվող ժամկետը սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:
Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
Եթե հնարավոր չէ ճշգրիտ պարզել, թե որ օրն է սկսվել ամիսներով հաշվարկվող ժամկետը, ապա ժամկետի վերջին օր է համարվում համապատասխան ամսվա տասնհինգերորդ օրը:
Աշխատանքների կատարման ավարտը կհամարվի հունիսի 1-ը: