Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ հիմնադրել ՍՊԸ

Էդվարդ.

Բարև ձեզ: Մանկական ներկելու գրքույկներ տպագրելու և վաճառելու համար Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ եմ վճարելու: Վաճառքը լինելու է օնլայն տարբերակով, միայն առաքումով: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միկրոբիզնեսի համակարգում այս գործունեությամբ գործել չեք կարող: Ա/ձ դեպքում կվճարեք շրջհարկով գործելու դեպքում՝ կվճարեք ամսեկան 5000 դրամ շահութահարկ, ամսեկան 5000 սոց վճար՝ եթե վճարող եք, տարեկան 12000 տարեկան դրոշմանիշային վճար: ՍՊԸ-ի դեպքում սոց վճար կախված տարեկան եկամտից, շրջհարկ 3.5 տոկոս շրջանառությունից, քանի որ արտադրություն է: Գրանցված աշխատող ունենալու դեպքում արդեն նաև պահումներ նրա աշխատավարձից որի չափը չի կարող պակաս լինել 92618 դրամից՝ եթե սոցվճար վճարող է:ՀԴՄ-ի պահանջը բոլոր դեպքերում կա: Զանգեք 099455932:

Knarik Hokhanyan

Պետք է կանխատեսել շրջանառությունը, եթե մեծ է լինելու, և եթե ունենալու եք աշխատողներ, ապա նախընտրեք ՍՊԸ և աշխատեք շրջ. հարկով՝ 3,5 տոկոսով, եթե շեմը անցնեք, կտեղափոխվեք ԱԱՀ դաշտ:

Ամիկում

Դուք պիտի կողմնորոշվեք, կարող եք զանգահարել 044003060 կքննարկենք: ՍՊԸ-ի դեպքում վճարումները մի փոքր շատ են գալիս, կա դրամարկղի գրքի վարման պարտավորություն, հաշվեկշռի դուրս բերման, շահաբաժնից եկամտահարկի վճարման պարտավորություն և այլն… Բայց ԱՁ-ի դեպքում պարտավորությունների համար իր անձնական ամբողջ գույքով պատասխանատվություն է կրում, իսկ ՍՊԸ-ի դեպքում՝ միայն վերջինիս միջոցներով: Մի խոսքով նրբություններ շատ կան:

Արայիկ

Բարև Ձեզ, ուզում եմ ռուսաստանից մեքենայի շարժիչի յուղ ներկրեմ, բայց չգիտեմ ինչպես սկսել քայլերը։ Կա՞ ինչ-որ մեկը, որ կօգնի։ Շնորհակալություն: