Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպության առհաշիվ անձը բանկով գումար է փոխանցել (ոչ կազմակերպության բանկային հաշվից) մատակարարի բանկային հաշվին: Արդյո՞ք դա դիտվում է կանխիկ: Եվ հաջորդ հարցս. եթե առհաշիվ հաշվետվություն չկազմվի ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ:
Ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման դիմաց ընդունվող վճարումները համարվում են անկանխիկ նաև այն դեպքում, երբ օտարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից միանվագ գործարքի գծով մինչև 300 հազար դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից` անկախ որևէ չափից ստացված կանխիկ վճարումները (ներառյալ կանխավճարները) վերջիններիս անունից բանկի կամ փոստի միջոցով փոխանցվում են ապրանքն օտարող կամ ծառայությունը մատուցող հարկ վճարողի բանկային հաշվեհամարին:
9. Օրենքի կիրառության իմաստով ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և (կամ) աշխատանքների ընդունման դիմաց վճարումներ կատարողի համար կանխիկ վճարում չի համարվում, եթե վճարումները կատարվում են առհաշիվ անձի վճարային քարտի միջոցով` այդ թվում՝ այն դեպքերում, երբ առհաշիվ անձի հաշվետվության հիման վրա կազմակերպության կամ ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից առհաշիվ անձին փոխհատուցումը կատարվել է կանխիկ վճարմամբ: