Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը

Լիանա.

Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ. եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում մայիսի 11-ից, նշեմ, որ աշխատում եմ բանկում, քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարեն ֆիզ. արձակուրդիս գումարը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա Հակոբյան

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝
Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Միևնույն ժամանակ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:

Tigran

Ձեր ֆիզ. արձակուրդի գումարը պետք է վճարեն առավելագույնը մինչև առաջիկա աշխատավարձի վճարման օրը՝ ամսի 15-ը, բայց քանի որ բանկ է և արդեն վճարվել են աշխատավարձերը, ապա հավանաբար կարող են գոնե ամսի 8-ին կամ 11-ին էլ վճարել։