Արթուր.
Բարև Ձեզ:
Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի:
Նախապես շնորհակալություն:
Այո Արթուր հենց այդպես էլ պետք է վարձատրեք, սակայն կարող եք նախօրոք հրամանով նրան այդ օրվա փոխարեն այլ հանգստի օր տրամադրել կամ այդ օրը գումարել ամենամյա արձակուրդի օրերին:
Հարգելի Լիդա,
Հիմնավորեք խնդրեմ Ձեր ասածը, քանի որ խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ այդ օրը տոնական օր է (օրինակ` 21.09.2010) և աշխատողի համար այն հերթական հերթափոխային օր է և նա գնում է աշխատանքի: Այսինքն այդ օրը աշխատանքի ժամանակացույցով նախատեսված է (աշխատողի համար այն ոչ աշխատանքային չէ, օրինակ` պահակների դեպքում):
Հարգելի Արթուր եթե այդ տրամաբանությամբ մոտենանք հարցին, ապա սովորական 5-օրյա աշխատանքային շաբաթով օրեկան 8 ժամ աշխատողի համար էլ այդ օրը աշխատանքային կարող էր լինել, եթե նախատեսեիք գրաֆիկով, բայց այդ դեպքում էլ պետք է կրկնակի վարձատրեիք: Սակայն եթե օրենքով սահմանված է որ այդ օրը հիշատակի կամ տոնական օր է, ապա ինքնաբերաբար այդ օրը պահակի համար նույնպես հանդիսանում է ոչ աշխատանքային օր, անկախ այն հանգամանքից, որ ժամանակացույցով աշխատանքային օր եք սահմանել: Այս դեպքում նա, իհարկե, ելնելով կազմակերպության անխափան աշխատանքի անհրաժեշտությունից պետք է աշխատի, սակայն որպեսզի կրկնակի չվարձատրեք, կարող եք այդ օրվա փոխարեն այլ հանգստի օր տրամադրել կամ այդ օրը գումարել ամենամյա արձակուրդի օրերին:
Սիրելի Արթուր նույնիսկ եթե դա ժամանակացույցով իր աշխատելու օրն է միևնույն է պետք է կրկնակի վճարեք մենք միշտ էդպես ենք արել ու այդ օրը մեզ մոտել են պահակներ աշխատել ու պետք է կրկնակի վարձատրել: Արթուր դու կարող է ժամանակացույցի հաստատման հրամանի ձև ունենաս,եթե ունես խնդրում եմ ուղարկի այս հասցեին anya-gaga շնիկ mail.ru
Եթե աշխատողի համար այն հերթական հերթափոխային օր է, պետք է վարձատրել որպես սովորական աշխատանքային օր:
Հոդված 185. Աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին
1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան oր, կամ այդ oրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
Ասացեք, խնդրեմ, պահակների համար աշխատանքը համարվում է հաստատված ժամանակացույցով, սակայն տոնական և հիշատակի օրերին աշխատելու համար վարձատրվում են կրկնակի, այդ դեպքում ինչու՞ հանգստյան օրերին չեն վարձատրվում կրկնակի:
Հարգելիներս, հանգստյան, տոն օրերին աշխատանքի այս քայլը 185 հոդվածով` վերաբերվում է սովորական 8 – ժամյա աշխատանքի սկզբունքին: Պահակները աշխատում են 3 օրը մեկ, 24 ժամյա, որի մեջ տարվա կտրվածքով կա 52 շաբաթ, կիրակի (52*2 ), 144 հանգստյան օր: Եվ պահակը վարձատրվում է 144 օր կրկնակի տարվա կտրվածքով: Ո՞ր գործատուն է այդպես համաձայն վճարող: