Աշխատողը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից

Գայանե.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, ինձ օրենքներից մի հղում, որը խոսում է երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի, մասնավորապես՝ ուսուցչուհու իրավունքների մասին, նկատի ունեմ տրվելիք ժամանակային դրույքաչափը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը

1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`

1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի

Մարիաննա

Բարև Ձեզ, Գայանե: Եթե երեխայի մինչև մեկուկես տարին լրանալն եք վերադարձել աշխատանքի, ապա որոշակի արտոնություններ ունեք՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ Մայրության պաշտպանությունը: Ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի համար կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատաժամանակ (հոդված 141), նա կարող է արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իր համաձայնությամբ (հոդված 144), կարող է հանգստյան օրերին, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իր համաձայնությամբ (հոդվածներ 155, 156), գործուղման ուղարկվել միայն իր համաձայնությամբ (հոդված 209), երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձին` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում արգելվում է ազատել աշխատանքից (հոդված 114), մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող է գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իր համաձայնությամբ՝ նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո (հոդված 148), տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իր համաձայնությամբ (հոդված 149): Կարող եք նաև մինչև երեխայի երեք տարեկան լրանալը նորից արձակուրդ գնալ, երբ ցանկանաք: Ինչպես նաև տրամադրվում է չվճարվող արձակուրդ մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն (հոդված 176): Իսկ եթե արդեն լրացել է երեխայի երեք տարին, ապա Ձեր արտոնությունները, իրավունքները նույնն են, ինչ մյուս վարձու աշխատողներինը, բացառությամբ՝ անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը (հոդված 164):