Ալիսա.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ-ն ուզում է շերտավոր խմոր պատրաստել և վաճառել, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ալիսա.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ-ն ուզում է շերտավոր խմոր պատրաստել և վաճառել, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դուք կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատեր հանդիսանալու հայտարարություն, եթե ԱՁ նոր եք բացել, այն բացելուց 20 օրվա ընթացքում, և աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, քանի որ ձեր գործունեությունը արտադրություն է, եթե կունենաք աշխատող, յուրաքանչյուր աշխատողի համար կվճարեք 5000 դրամ եկամտային, 2,5 տոկոս սոց վճար/ եթե հասնում է / և 1000 դրամ դրոշմանիշային, այդ աշխատողների համար յուրաքանչյուր ամիս հարկային կներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ, և տարեկան շրջանառության վերաբերյալ հաշվարկ։
Որպես սննդի արտադրություն պետք է ունենալ արտադրական պատշաճ պայմաններ, գրանցվել սննդամթերքի անվտանգության տեսչությունում, իսկ հաշվետվությունների ներկայացման համար ունենալ նույնականացման քարտ և ակտիվ էլստորագրություն կամ դրանով կատարվելիք գործողությունները լիազորել որևէ այլ անձի: Խանութներին կամ դրանից պատրաստի թխվածք պատրաստողներին մատակարարելու համար հաշվարկային փաստաթղթերով պետք է մատակարարել: