Անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու վերաբերյալ

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե 23.04.2020 թվականին հիվանդանոցից վերցրել եմ ֆիզ. արձակուրդի թերթիկը, կարո՞ղ եմ այն գործատուին ներկայացնել ավելի ուշ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, առաջիկա աշխատավարձի վճարման օրը։
Նպաստը նշանակվում է նաև, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման օրվանից սկսած վեցամսյա ժամկետում, այս դեպքում գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդը տրամադրում է սկսած այն օրվանից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք: