Աշոտ.
Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։
Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
հանրային սննդի ծառայություններ.
զբոսաշրջային ծառայություններ.
վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող.
ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)։
Հարգելի Ալլա, Ձեր գրառումը կարդացել եմ նախարարության էջում ու իմ պատասխանը չեմ ստացել։ Ուզում եմ հասկանալ՝ տվյալ պայմանագրով (քաղաքացիաիրավական) աշխատողը արդյո՞ք կարող է ստանալ գումար, եթե աշխատում է հանրային սննդի ոլորտում։ Շնորհակալություն։
Հարգելի Աշոտ, քանի որ իմ գրառման մեջ նշվում է ՛՛2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ”, իսկ դուք, առաջինը, չեք հանդիսանում վարձու աշխատող, և ,երկրորդը, ըստ ձեր գրածի, մարտի 13-ից չեք աշխատում մինչ օրս, ուստի չեք կարող հանդիսանալ 8-րդ միջոցառման շահառու, հաշվի առնելով իմ վերը նշված գրառումը։
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները չեն հանդիսանում շահառու:
Շնորհակալ եմ:
8-րդ միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ այն անձինք, ովքեր ձևակերպված են եղել քաղաքացիաիրավական պայմանագրով որպես աշխատակից կամ ծառայություն մատուցող անկախ գործունեության տեսակից: