Ասյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, ասեք՝ դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով լրացնելու հայտը ուղարկելուց հետո հարկայինից պե՞տք է գա ծանուցում, թե՞ ինքնաշխատ անցնում ենք էլեկտրոնայինի: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ասյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, ասեք՝ դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով լրացնելու հայտը ուղարկելուց հետո հարկայինից պե՞տք է գա ծանուցում, թե՞ ինքնաշխատ անցնում ենք էլեկտրոնայինի: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի (այսուհետ` գրանցման հայտ) տվյալները`
1) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
2) գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը:
Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգում (ծրագրում) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում (այսուհետ` դարան) ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկվում է ծանուցում գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին: Ուղարկված ծանուցումը հավաստում է, որ`
1) գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գիրքը գրանցված է համակարգում.
2) էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման պահից կանխիկ դրամի մուտքագրումները և ելքագրումները գրանցված են համարվում բացառապես էլեկտրոնային դրամարկղային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում: