Գործուղման ծախսերի չափերը նշվու՞մ են արդյոք հրամանում

Անուշ.

Բարև ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ. աշխատակցի գործուղման հրամանի մեջ որևէ գումար նշվու՞մ է, օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին պե՞տք է նշել, թե՞ ոչ։ Եվ մեկ հարց ևս. գործուղման հրամանի վրա պե՞տք է կազմվի նաև գործուղման վկայական:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից տրված հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Հրամանի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:

Տիգրան

Աշխատակցի գործուղման հրամանի մեջ օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին որևէ գումար չի նշվում:

Գայանե

Աշխատակցի գործուղման հրամանի վրա վճարումները չի նշվում, միայն նշվում է մեկնելու ու հետ վերադառնալու օրը, ժամը։