Կա՞ արդյոք հնարավորություն էլեկտրոնային կարգով լիազոր / օգտվող գրանցելու

Հովսեփ․

Բարև ձեզ: Հարցս շատ շտապ է․ մեքենա եմ վաճառել, պետք է ներկայացնեմ 163 ձևը, հարկայինից ստացել եմ ՀՎՀՀ, բայց ID քարտ չունեմ, ընկերս ունի, որը ակտիվ է, կա՞ արդյոք հնարավորություն էլեկտրոնային կարգով առանց հարկային տեսչություն գնալու լիազորել ինձ հաշվետվությունս ներկայացնելու: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել, մի քիչ մանրամասն, որ կարողանամ ուղարկել, այսօր վերջին օրն է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, մտեք այս հղումով: Պետք է ներկայացնել դիմում, մինչև 24.00 աշխատեք հասցնել: Սկզբում կատարում եք լիազորի գրանցումը, ստանում կոդերը, լիազորը պետք է v նշանով նշի գործողությունները, հետո օգտվողինը, ստանում կոդերը, որից հետո կարող է ներկայացնել հաշվետվությունը: Կարող եք զանգել 099455932:

Արևիկ

Բարև Ձեզ: Ես մտածում եմ միգուցե կորոնովիրուսի հետ կապված խնդիր չլինի, եթե ակտիվացնեք Ձեր քարտը և երեք օրից լրացնեք ուղարկեք։ Բայց նաև կարելի է հենց հիմա վճարել տերմինալով, ոչ թե բանկով, մի 2 ժամից ակտիվ կլինի և Դուք կուղարկեք։

Արփիկ

Մինչև պատասխանելը հարցը ուշադիր կարդացեք, մարդը նույնականացման քարտ չունի, ընկերն ունի, պարտադիր պետք է հարկայինով լիազոր ներկայացնի ընկերոջը, հարկայինը մեյլին կուղարկի լիազորի կոդը, որից հետո միայն կարող է մնացածը առցանց անի: Կօգնեմ, եթե զանգեք 096003990: