Հաստիքի փոփոխության դեպքում

Հեղինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակցի վրա դրված պաշտոնը եղել է, օրինակ, ավագ պարետ, սակայն գործատուն ցանկանում է, որ աշխատողը աշխատի որպես պարետ, այս դեպքում գործատուն տալի՞ս է հրաման, որի մեջ նշվում է հիմք՝ ԱՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասը, և կնքում համաձայանագի՞ր: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Այո, այդ մասին էլ նախօրոք իրեն ծանուցում է:

Tigran

Տվյալ դեպքում պետք է առաջնորդվեք ԱՕ հ.105-ի նորմերով, քանի որ փոխում եք աշխատանքի էական պայմաններից մեկը՝ տարակարգը և պաշտոնի անվանումը: Այդ դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի. 1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են. 2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն: