Արմեն․
Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ․ կազմակերպությունը աշխատողի եկամտային հարկը և սոց վճարը ինչպե՞ս պետք է վճարի էլեկտրոնային: Սկզբում 189 հաշվետվությունն է ուղարկվում, հետո՞ վճարումը: Ո՞ր հաշվեհամարին կատարել վճարում (աշխատողի եկատային հարկ և սոցիալական վճար)։ Նշեմ նաև, որ կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Բարև Ձեզ, Արմեն։ Հերթականությունը կարևոր չէ, կարող եք վճարել, հետո ներկայացնել հաշվետվությունը, կարևորը յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը ներկայացնելն է։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները վճարում են 5 000 դրամ եկամտային հարկ և 2,5 տոկոս սոցիալական վճար յուրաքանչյուր աշխատողի համար։ Միասնական հաշվեհամարն է՝ 900008000490։
Շատ շնորհակալություն։
Իսկ մինիմալ աշխատավարձը մաքու՞րը պետք է լինի 68 000 դրամ, թե՞ կեղտոտը:
Մինիմալ աշխատավարձի զուտ արժեքը (այսինքն՝ մաքուր)՝ 68 000 դրամ։
Շնորհակալ եմ բոլորից:
Եկամտային հարկը վճարեք հարկերի միասնական հաշվեհամարին՝ 900008000490, իսկ սոցիալական վճարը՝ 900005000170 հաշվեհամարին: Զուտ վճարվող նվազագույն աշխատավարձի չափը պահումներից հետո պետք է կազմի 68 000 դրամ, իսկ հաշվարկայինը որոշելու համար կարևոր է ոչ միայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալը, այլ նաև՝ աշխատողը սոց. վճար վճարող է, թե ոչ՝ ելնելով տարիքից:
Տիգրան ջան, սոց. վճարները վճարում են միասնական հաշվին, եթե ունեք այլ հիմնավորում, խնդրում եմ, ներկայացրեք, որովհետև միասնականից գանձվում են նաև սոց. վճարները։
Ունեմ՝ ՀՕ հոդված 7, դա պետ. վճար է, և դրա հետ կապված հաշվարկներ են արվում կենսաթոշակային ֆոնդերին փոխանցելիք գումարների որոշման համար:
Ընդհանուր գումարը (եկամտային հարկ + սոց. վճար) սովորական բանկային փոխանցում կատարե՞մ Ձեր նշած հաշվեհամարին։
Ոչ, միասնաբար փոխանցելիս «վճարման նպատակը» դաշտում անպայման նշեք՝ այսքանը եկամտային հարկ, այսքանը սոց. վճար: Միշտ անպայման Ձեր ՀՎՀՀ-ն նշեք, դա միակ տվյալն է, որը չի փոխվում:
Միգուցե Տիգրանը ճիշտ է, և հնարավոր է սոցիալական վճարը վճարել նաև 900005000170 հաշվեհամարին, սակայն ես օրինակ վճարում եմ 900008000490 միասնական հաշվեհամարին, և այնտեղից համակարգը մարում է սոց․ վճարի գծով պարտավորությունը։ Միայն դրոշմանիշային վճարը վճարում եմ առանձին հաշվեհամարով՝ 900005001186։