Գայանե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ շրջանառության հարկի հաշվետվության մեջ դասակարգիչ եմ լրացնում, բաժնի 1-ին տողում գրվում է. “Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի”։Բայց կա այդպիսի դասակարգիչ՝ G47210։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։ Շնորհակալ եմ:
2020 թվականին գործում են նոր դասակարգիչներ։
«Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում»՝ սրա տակ է մտնում, 0 չկա, նայեք այդ դասը ու ուրիշ թիվ գրեք:
Ծրագիրը ճիշտ է ասում, ըստ 2020 թվականին գործող խմբագրված դասակարգչի՝ կան 47.21.1՝ Թարմ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, 47.21.2՝ Պահածոյացված մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում: Տեսեք՝ սրանցից որն է Ձերը:
Հարգելիներս, 2020թ.-ի դասակարգիչներում G 47.21.1 է, այո, սակայն G տառն է նշում որ սխալ է:
Երևի Ձեր համակարգչի հետ է կապված խնդիրը: