Նիք.
Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նիք.
Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱՁ-ն կարող է ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները, սակայն դա մեխանիկական աշխատանք չէ, համապատասխան գիտելիքների անհրաժեշտություն կա։
Թվային նկարիչը չի կարող գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և աշխատել որպես ստեղծագործող, դա դիզայներական գործ է, որը օրենքով չի կարող միկրոբիզնեսի համակարգում գործել։
Եթե ուզում եք աշխատել ֆրիլանս նկարիչ, ապա Ձեզ անհատ ձեռնարկատեր գրանցվել պետք չէ, կարող եք օրինական գործել՝ հարկայինում գրանցվելով որպես ֆիզիկական անձ հարկ վճարող։
Տիգրանի հետ ամբողջությամբ համամիտ եմ, որպես ֆիզիկական անձ 3 հավելվածով սահմանված գործունեությամբ կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում առանց ԱՁ գրանցվելու:
Շատ շնորհակալ եմ։
Իսկ ինչպիսի՞ հարկատեսակներ պետք է վճարեմ։
Իսկ չի՞ կարելի գրանցվել որպես ծաղրանկարիչ կամ մուլտիպլիկատոր։ Սրանք մտնու՞մ են ստեղծագործողի մեջ։ Ես ավելի շատ սրանով եմ զբաղվում։ Ուղղակի համակարգչով եմ աշխատում։ Կանխավ շնորհակալ եմ։
Եկամտային հարկ՝ ստացված եկամուտների 23 տոկոսի չափով, սոցիալական վճար որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, անկախ եկամտի չափից:
Եթե գրանցվելու եք որպես հարկատու, ապա աշխատեք պայմանագրերով, կամ Դուք վճարեք Ձեր հարկերը, կամ իրենք՝ որպես հարկային գործակալ:
Շատ շնորհակալ եմ, Տիգրան ջան։
25 %-ի չափով դուրսը պետք է վճարեմ։
Ստացվում է 52 %։
Չի լինի, աբսուրդ է։
Շնորհակալ եմ կրկին։
Այդքան միանշանակ չի, եթե դժվար չի, ասա՝ «25 %-ի չափով դուրսը» ո՞ր երկրի մասին է, կարող է դրսի մուծածդ այստեղ հաշվի առնվի:
Շնորհակալ եմ պատասխանի համար, Տիգրան ջան։
Հիմնականում արևմտյան երկրների հետ։
Ամերիկա, Կանադա, Ավստրալիա, Եվրոպական երկրներ։ Գիտեմ՝ Ամերիկայի հետ չունենք կրկնակի հարկման պայմանագիր։
Բայց մենք չունենք ֆրիլանսերի հարկման օրենք։
Նշածդ հարկման եղանակները հաշվի չեն առնում, որ դուրսը հարկեր է տալիս ֆրիլանսերը։
Երևի պետք է սա բարձրաձայնվի։ Մոտավոր գումարի 25 %, 30 % մնում է իրենց։
Ռուսաստանում, օրինակ, կան հատուկ հարկման եղանակներ ֆրիլանսերների համար, կարծեմ՝ 6 % են վճարում։
Կրկին շնորհակալ եմ։
Մեզ մոտ ֆրիլանսերների մասին օրենք, այո, չկա, ես 2014թ.-ին այդպիսի օրինագիծ եմ պատրաստի ներկայացրել, քնացրել են առայսօր: Թե որ երկրների հետ ունենք կրկնակի հարկման բացառման պայմանագրեր, այսօր էլի մարդ հարցրեց, ցանկի հղումը գրել եմ, կարող ես նայել: Ֆրիլանսերները առանձին չեն հարկվում, այլ ընդհանուր եկամտային հարկով, եթե քեզ ձեռնտու է գոնե այն երկրների հաշվով, որոնց հետ կան կրկնակի հարկման բացառման պայմանագրեր, կարող ես հանգիստ աշխատել՝ կնքելով ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագրեր: Այո, այդ մասին պետք է բարձրաձայնվի՝ բերելով կոնկրետ երկրների օրինակներ: Այս երկրում էլի նման հարցեր կան, օրինակ՝ ֆինտեխի զարգացումը, այլ երկրներում զարգացման են գնում, մեզ մոտ պատեր են ապահովել, որ փոքրերը դրանցով հանկարծ չզբաղվեն, այլ բանկերը, վճարահաշվարկային կառույցները:
Մերսի շատ, Տիգրան ջան, շատ ինձ օգնեցիր։
Չգիտեի, որ էս հարցը արդեն բարձրացրել ես։
Ճիշտն ասած՝ անհասկանալի է՝ ինչի չեն ընդունել, մեր երկրին շատ օգուտ է։
Նաև պետք է ֆրիլանսերները էս հարցերը բարձրացնեն, օգնեն, որ պահանջարկ ստեղծվի։
Դե հա, ամեն ինչ մեծերն են թելադրում։
Մերսի, կնայեմ անպայման։
Հուսանք, որ լավ կլինի։ Մարդիկ համ կաշխատեն, համ կզարգանան, համ էլ հարկերը կմուծեն։
Շատ շնորհակալ եմ քեզ։ Մաղթում եմ հաջողություններ։ Լավ մնա։