Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումները հետևյալ հարցերի շուրջ. հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում, հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում, անմիջապես շահագործման հանձնված հաստոցի ձեռք բերման պարտքի ստացում:
Ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում՝ դտ 131 – կտ 311, հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում՝ դտ 251 կամ 252 – կտ 523, երրորդ հարցը չհասկացա՝ հաստոցը Դուք ձեռք եք բերե՞լ, թե՞ վաճառել եք:
Հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում՝ դտ 131 – կտ 311,
հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում՝ դտ 251/252 – կտ 224,
անմիջապես շահագործման հանձնված հաստոցի ձեռք բերման պարտքի ստացում՝ դտ 111 – կտ 521:
Դտ 131 – կտ 311՝ հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում,
դտ 251 (252, 253) – կտ 224՝ հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում:
Անմիջապես շահագործման հանձնված հաստոցի ձեռք բերման պարտքի ստացում՝ ճիշտն ասած՝ չհասկացա իմաստը:
Դտ 1114 – կտ 5215՝ հաստոցի ձեռք բերման գծով կրեդիտորական պարտքի արտացոլում,
կտ 5215 – կտ 252՝ կրեդիտորական պարտքի մարում: