Հով․
Այսօր պայմանագրիս լուծարման օրն է։ Արդյո՞ք հենց այսօր չպետք է փոխանցվեր իմ վերջնահաշվարկը։ Եվ եթե կարելի է, մեկ օրինակով հաշվարկել, եթե ես աշխատել եմ 7 ամիս ամբողջ դրույքով (8 ժամ)։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հով․
Այսօր պայմանագրիս լուծարման օրն է։ Արդյո՞ք հենց այսօր չպետք է փոխանցվեր իմ վերջնահաշվարկը։ Եվ եթե կարելի է, մեկ օրինակով հաշվարկել, եթե ես աշխատել եմ 7 ամիս ամբողջ դրույքով (8 ժամ)։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Վերջնահաշվարկը փոխանցվում է աշխատանքից ազատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21 և բազմապատկվում է չօգտագործված արձակուրդային օրերի թվով, իսկ վեցօրյայի դեպքում՝ միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25 և բազմապատկվում է չօգտագործված արձակուրդային օրերի թվով։
Վերջնահաշվարկը իր մեջ ներառում է նաև չստացված աշխատավարձը, օրինակ, ազատման ամսվա մեջ աշխատած օրերի համար աշխատավարձը։
Ըստ ԱՕ հոդված 111-ի՝
1. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:
3. Սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:
4. Աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:
5. Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Ներեցեք, եթե 7 ամսվա աշխատող եմ և ունեմ 20 վճարվող օր, այդ դեպքում ամբողջ 20 օրերի համար պետք է գումարը հատուցվի, ճի՞շտ է:
Այո, նաև արձակուրդային էլ է հասնում, քանի որ 6 ամսից ավելի ժամկետով է Ձեր պայմանագիրը:
Բարև Ձեզ: Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Աշխատանքային օրենսգրքի հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը:
Վերջնահաշվարկի ժամանակ վճարվում է չօգտագործած արձակուրդի յուրաքանչյուր օրվա համար: