Աշխատավարձի հաշվարկ

Մանուշ.

Բարև Ձեձ, ես ինքս հաշվապահ եմ, աշխատում եմ համայնքապետարանում ու արձակուրդ եմ գնացել օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ 28 օրացույցային օրով, իհարկե չիմանալով ԱՕ օրենքի փոփոխության մասին, հիմա ուզում եմ իմանալ, իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձիս հաշվարկը անելիս ինչպե՞ս պետք է հաշվեմ 14.09-30.09.2010թ. աշխատած ժամանակահատվածի համար` աշխատանքային օրերո՞վ հաշվարկս անեմ, թե՞ օրացուցային օրերով, եթե աշխատավարձիս մեկ ամսվա չափը 55000 դրամ է:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Հարգելի Մանուշ,
չիմանալով օրենքի փոփոխության մասինˋ Դուք արձակուրդ եք գնացել 28 օրացուցային օրով կամ… Ձեր դեպքումˋ 20 աշխատանքային օրով, քանի որ այդ ժամանակամիջոցում հենց 20 աշխատանքային օր է ընկնում:
Ինչ վերաբերում է 2-րդ հարցին, ապաˋ 55000 / 21 աշխ. օր * 12 = 31429