Լուսինե.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե սնունդի խանութը բացվել է սեպտեմբերից, բայց դեռ ՀԴՄ չունի, շրջանառության հաշվետվությունը 0-ներով պետք է ուղարկել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե սնունդի խանութը բացվել է սեպտեմբերից, բայց դեռ ՀԴՄ չունի, շրջանառության հաշվետվությունը 0-ներով պետք է ուղարկել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀԴՄ չունի, այսինքն՝ չի՞ գործել, շրջանառություն չի՞ ունեցել, ապա, այո, զրոյականով պետք է ներկայացնել հաշվետվությունները:
Իսկ եթե հաշիվ-ապրանքագրեր ունի ստացա՞ծ։
Եթե հաշիվ-ապրանքագրեր կան, ցույց տվեք հաշվետվության մեջ, շրջ. հարկի ռեժիմու՞մ եք, թե՞ ԱԱՀ-ի, ամեն մեկի դեպքում իրենց կարգերին համապատասխան ներկայացվում են։
Շրջանառության հարկի դաշտում ենք։
Ավելի լավ, առևտրական գործունեության դեպքում այդ ձեռքբերումների 4 տոկոսի չափով շրջ. հարկի գումարի նվազեցում է հասնում:
Շնորհակալ եմ։ Այսինքն՝ ամեն դեպքում 0-ներով ուղարկե՞մ, խնդիր չի՞ լինի։
Այո, 2019թ.-ի 3-րդ, 4-րդ եռամսյակներինը ևս ներկայացրել եք, ճի՞շտ է:
Այո, 3-րդ և 4-րդ եռամսյակները 0-ներով եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ շատ։