Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Հասմիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մեկ հարցում. ունեմ ԱՁ, հանդիսանում եմ միկրոձեռնարկատեր, ուղարկել եմ 257 ձևը։ Ասացեք, խնդրեմ, մինչև տարեվերջ այլ հաշվետվություն ուղարկելու պարտավորություն ունե՞մ։ Նշեմ նաև, որ վարձու աշխատող չունեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե Ձեր գործունեության տեսակը գրեք, կարող ենք ավելի հստակ ասել, քանի որ կան հարկեր, որոնցից ազատված չեք: Իսկ տարեկան հաշվետվություն իրացման շրջանառության մասին պետք է ներկայացնեք մինչև 01.02.2021թ.:

Հասմիկ

Առևտուր, հագուստի խանութ Երևանից դուրս։

Տիգրան

Տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճարից չեք ազատվում, իսկ սոց. վճարի հարցը կապված է Ձեր տարիքի հետ՝ 45 տարեկանից ցածր կամ բարձր: Եթե մինչև 45 է, պետք է վճարեք որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, անկախ եկամտի չափից:
Հուսով եմ՝ առևտրի իրականացման վայրում, առևտրի կենտրոնում և տոնավաճառում չեք գործում, այդ դեպքերում միկրոբիզնեսը չի թույլատրվում Երևանից դուրս գտնվելիս:

Հասմիկ

Ոչ, առևտրի կենտրոնում, տոնավաճառում չէ։ Տարիքս 1974թ.-ից բարձր է, այսինքն՝ ամբողջ տարվա համար 60 000 դրամ սոց վճա՞ր։ Նաև կխնդրեի ասել. գործունեությունս սկսել եմ 2019թ. մայիսից, հարկվել եմ շրջ. հարկով, սակայն նախորդ տարվա համար սոց. վճար չեմ փոխանցել, կասե՞ք՝ ինչպես պետք է փոխանցեմ, եթե արդեն ուշ չէ, քաղվածքում տույժեր չկան, և 8 ամսվա համա՞ր պետք է փոխանցեմ (այսինքն՝ 40 հազար):

Տիգրան

Այո, 2019թ.-ի 8 ամսվա համար պետք է փոխանցեք, այսինքն՝ 40 հազար: Կենսաթոշակային հաշիվը բացելու դիմում ներկայացրե՞լ եք բանկում կամ փոստում: Դուք պետք է վճարեիք մինչև ամեն ամսվան հաջորդող ամսվա 20-ը, Ա/Ձ-ի հաշվով հաշվեհամարն է 900005000188, անպայման նշեք ՀՎՀՀ-ն: Պետք է նաև մինչև ամսի 20-ը ներկայացնեք 244 ձևը՝ Ա/Ձ և նոտարի շահութահարկի հաշվարկ, 40 000 դրամ էլ շահութահարկի վճարում պետք է 2019թ.-ի հաշվով կատարեիք: Մեկ էլ, եթե տարածքի վարձավճար եք վճարում, կատարեք պայմանագրով, եկամտային հարկի պահում կա դրանից վարձատուի գծով, կադաստրում էլ պայմանագիրը գրանցեք, եկամտային տարեկան հաշվետվությամբ էլ պետք է ներկայացնեք, առանձին 163 ձև կա: Տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճարն էլ իր հերթին: