Ժենյա․
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ եթե նոր աշխատող եմ գրանցել, ու այս արտակարգ դրությունը առաջացավ, աշխատակիցս 1 ժամ չի աշխատել, ես ինչպե՞ս վարվեմ, չգիտեմ՝ երբ կվերջանա այս վիճակը, ու նրանք առաջին ամիսն է, որ պետք է աշխատեին, գրանցել եմ կոնկրետ ժամանակահատվածով, բայց թույլ չի տալիս, որ հիմա ժամանակահատվածը փոխեմ, իսկ ծրագրով նախատեսված էր՝ աշխատանքն անի, նոր վճարվի, ինչպե՞ս վարվեմ։
Եկամտային հարկի հաշվարկում նրա անվան դիմաց աշխատավարձի թիվ մի լրացրեք, եթե համապատասխան որոշման հիման վրա արգելվել է Ձեր գործունեությունը, հարկադիր պարապուրդի գումար հաշվելը տվյալ դեպքում ճիշտ չի լինի, հարկադիր պարապուրդի գումար հաշվելը կարելի է այն անձանց, ովքեր մինչև 24.03 աշխատել են: Դիտարկեք նաև այն հարցը, թե Ձեզ որևէ աջակցություն հասնու՞մ է, օրինակ՝ հինգերորդը, նայեք այդ մասին այսօր հարց կա:
Կարող եք նրանց աշխատաժամանակը և աշխատավարձը զրո գրել, կամ հայտում նշել, որ այս աշխատանքային հարաբերությունը հանձնվել է սխալմամբ: