Որո՞նք են շրջանառության հարկից կատարվող նվազեցումները

Պետրոս․

Ողջույն։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Շրջանառության հարկի հաշվետվության համար հաշվետվություն ներկայացնելիս նվազման դաշտում բացի արտերկրից ձեռք բերված ապրանքի մաքսային ընդհանուր արժեքից արդյո՞ք պետք է մուտք անել ՀՀ տարածքում ձեռք բերված ծառայությունների գումարներ, թե՞ ոչ: Օրինակ՝ ՀԴՄ վճար, հոսթինգի, վաճառքի ծրագրի վճար, մաքսազերծման ժամանակ բրոքերին կատարած վճար, բջջային հեռախոսի վճար և այլն: Այսինքն՝ գործունեության ընթացքում ձեռք բերված վաճառվող ապրանքներից զատ այլ նյութական կամ ծառայությունների վճարներ հադիսանու՞մ են շրջ. հարկից նվազեցնող: Անցած երկու տարիներին ես աշխատել եմ ԱԱՀ դաշտում, այնտեղ հարկային հաշիվները նվազեցնում էին ԱԱՀ-ն: Ո՞վ կարող է ասել՝ շրջ. հարկի դեպքում ի՞նչն է նվազեցնում շրջ. հարկը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո, նվազեցվում են, եթե զբաղված եք առևտրով:
Շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ սույն գլխում` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:
Ձեր նշած ՀԴՄ վճար, հոսթինգի, վաճառքի ծրագրի վճար, մաքսազերծման ժամանակ բրոքերին կատարած վճար, բջջային հեռախոսի վճար և այլն, եթե ինվոյսինգի ծրագրով հաշվարկային փաստաթղթերը դուրս գրված ստացել և հաստատել եք, ապա դրանց ընդհանուր 4 տոկոսի չափով կարող եք նվազեցնել:

Ամիկում

Եթե Ձերը առևտրական գործունեություն է, ձևավորվող հարկման բազայի մասով շրջ. հարկի գումարը նվազեցվում է անմիջական վաճառքի համար ձեռք բերված ապրանքների գծով կատարված փաստաթղթով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների չորս տոկոսը կազմող գումարի չափով:
Հետևաբար ՀԴՄ վճար, հոսթինգի, վաճառքի ծրագրի վճար, մաքսազերծման ժամանակ բրոքերին կատարած վճար, բջջային հեռախոսի վճար և այլն, այսինքն՝ գործունեության ընթացքում ձեռք բերված վաճառվող ապրանքներից զատ այլ նյութական կամ ծառայությունների վճարներ նվազեցվող չեն: Եվ ճիշտ եք նկատել, որ շրջ. հարկի դեպքում նվազեցվում է ապրանքի ՄԱՔՍԱՅԻՆ արժեքը: