Չի ներկայացվել տարեկան հաշվետվությունը

Սերգեյ.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ, հաշվապահներ ջան։ 2019 թվին աշխատել եմ ընտանեկանով և մինչև 2020թ. փետրվարի 1-ը չեմ ուղարկել տարեկան հաշվետվությունը, այդ իսկ պատճառով վարչական ծանուցագիր եմ ստացել․․․ Նման իրավիճակում չեմ հայտնվել, կցանկանայի խորհուրդ ստանայի, թե ինչպես ճիշտ վարվեմ:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ամեն դեպքում թեկուզ հիմա ուշացումով ներկայացրեք տարեկան հաշվետվությունը, իսկ դրա հետևանքով եթե վարչական տույժի ենթարկեն, համաձայնվեք: Ըստ ՀՕ 402-րդ հոդվածի՝
Հարկ վճարողների կամ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից կամ հարկային գործակալից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)՝ հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով:
Իսկ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ հասնում է տուգանք՝ 10-20 հազար դրամի չափով:
Եթե կիրառեն միայն նախազգուշացում, քանի որ առաջին անգամ եք խախտում կատարել, ապա որևէ տուգանք վճարելու խնդիր չեն ներկայացնի:

Մարինե

Պետք է հիմա ներկայացնեք հաշվետվությունը: Բայց տուգանելու են: Կան մեղմացուցիչ հանգամանքներ, գրությամբ խնդրեք՝ ներեն կամ կիրառեն մեղմացուցիչ հանգամանքները, հատկապես առաջին անգամը լինելու: