Միկրոձեռնարկատիրության սյուբեկտ հանդիսացող ՍՊԸ-ն առաջին անգամ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, ե՞րբ և ինչքա՞ն պետք է վճարի

Արմեն․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ: Ինչպես նաև կա “Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական
տվյալների գրանցման հայտ”: Ի՞նչ հաշվետվություն և ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Եթե «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ» եք հանձնել և գրանցել եք վարձու աշխատող, ապա պետք է հանձնեք ամսական եկամտային հարկի հաշվարկ և վճարեք ամսական 5 000 դրամ եկամտային հարկ այդ աշխատողի համար, իսկ տարեկան՝ ձև 256. Հաշվետվություն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ։

Ալլա

Ամսական մինչև հաջորդ ամսվա 20-ը հարկային ներկայացնում եք աշխատակիցների գծով Ձև189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական։

Տիգրան

Մարիամ Պապոյան, եթե ունեք նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն կամ այն ունեցող անձի միջոցով պետք է մուտք գործել հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և գրանցվել օգտվողների կառավարման նոր համակարգում՝ սեղմելով «ներկայացնել հայտ» կոճակը, մուտքագրել էլեկտրոնային հասցեն, այնուհետև՝ հաստատել, որից հետո, նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ստանալով և ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց հետո, գրանցել առցանց լիազոր: Առցանց լիազոր գրանցելուց հետո անհրաժեշտ է գրանցել նաև առցանց օգտվող։ Կարող եք զանգել 099455932: